Լրահոս
Հայաստան
14:38
12.01.22
168

Սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Հայաստանում հունվարի 12-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, 12-13-ը լեռնային և նախալեռնային, 14-ին բոլոր շրջաններում` ձյան տեսքով: 

Հունվարի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Օդի ջերմաստիճանը 14-15-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով: 

Երևանում հունվարի 12-ի երեկոյան ժամերին, 13-ին, 14-ին սպասվում են տեղումներ և մառախուղ, 13-14-ը թաց ձյան տեսքով: Հունվարի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: