Լրահոս
Իրավական
11:15
22.11.22
91

Սպանության փորձի և խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է օդանավակայանում

Img default alt hy

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի՝ նոյեմբերի 21-ի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և Վաղարշապատի բաժին է տեղափոխվել 31-ամյա Մխիթար Գ.-ն:

Այս մասին հայտնում են Ոստիկանությունից, նշելով, որ Մխիթար Գ.-ն 2020 թ. մարտի 27-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ (Սպանության փորձը), 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 258-րդ (Խուլիգանությունը) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոց է ընտրվել կալանքը: