Լրահոս
Իրավական
19:34
15.04.23
151

Սպանության հետ ադրբեջանցու կապի մասին լռում է ԱԱԾ-ն. դիվերսանտին գտած սյունեցիներին հարցաքննել են

Հայաստանում երկրորդ ադրբեջանցու վնասազերծումից 2 օր անց էլ ԱԱԾ-ն չի հայտնում՝ արդյո՞ք նախաձեռնվել է որևէ քրեական վարույթ: Սանկտ Պետերբուրգից Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն է հաստատել, որ մեր երկիր մտած երկրորդ ադրբեջանցին կասկածվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակի սպանության համար: Ադրբեջանցուն վնասազերծած սյունեցի երիտասարդները շարունակում են պնդել, որ նրա գրպանում գտել են սպանված հայ տղամարդու հեռախոսը: