Լրահոս
Հասարակական
22:36
03.02.25
245

Սուս ու փուս թանկանում է նաև մարզային տրանսպորտը. մեծ դժգոհություն՝ Արմավիրում

 

Երևանյան տրանսպորտի թանկացման ֆոնին անաղմուկ բարձրանում է նաև մարզային տրանսպորտի ուղեվարձը: Արմավիր քաղաքին կապող Մեծամորի տրանսպորտը կրկնակի թանկացել է: Արմավիրի մարզպետարանում քաղաքացիների ահազանգից են իմացել, որ վարչական կենտրոն տանող մի քանի կիլոմետրի համար 100 դրամի փոխարեն 200 դրամ են վճարում: