Լրահոս
Հասարակական
18:22
26.08.22
67

«Սուրմալուի» առևտրականները չգիտեն ինչ անել. «անորոշության մթնոլորտ է»

«Սուրմալու» առևտրի կենտրոնի գործունեության հնարավոր կասեցման մասին խոսակցությունները  անորոշության մթնոլորտ են ստեղծել առևտրականների մոտ: 

Ինչպես գիտեք, Երևանի դատախազը քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին միջնորդագիր է ուղարկել, որ դադարեցվի «Սուրմալուի» գործունեությունը: 

Առևտրականներից մեկը, որ  պայթյունից հետո սկսել է նորոգել  տաղավարը, այսօր «Հայլուր»-ի թղթակցին ասել է, որ հնարավոր է՝ դադարեցնի վերանորոգումը, քանի որ չգիտի՝ ապագայում կաշխատի, թե՝ ոչ: