Լրահոս
Քաղաքական
09:45
31.10.24
234

Վերջը ի՞նչ եղավ այն աղջկա պատմությունը, որին առևանգել էր պարեկը. Կարեն Վրթանեսյան

Img default alt hy

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վերջը ի՞նչ եղավ այն աղջկա պատմությունը, որին առևանգել էր պարեկը։ Ոստիկանությունից հույս չկա, բնականաբար, իսկ լրագրողների՞ց։

Իսկ հիշո՞ւմ եք, որ սահմանն անցած 2 ադրբեջանցից մեկը Սյունիքում գործարանի պահակին էր սպանել։ Այդ պատմությունը մոռացության մատնվեց, որևէ խոսք չեղավ զոհվածի ընտանիքի, հարազատների մասին։ Ի՞նչ հալի են այդ մարդիկ այսօր։ Ի՞նչ կա այդ գործից։

Ի՞նչ փուլում է Նիկոլի ավտոշաՌասյան անիվների տակ սպանված Սոնա Մնացականյանի դատական գործը։

Հիշո՞ւմ եք Ապարանում 3 հոգու գնդակահարությունը (ու ևս 4 հոգու էլ վիրավորվելը)։ Այդ գործից լուրեր կա՞ն։

«Սուրմալու» տոնավաճառի պայթյունի գործից ի՞նչ կա։

#երկիրՀԺ

#հիշողՄարդ»։