Լրահոս
Հասարակական
19:47
22.08.22
106

«Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի գործով հարցաքննվել է 90 անձ, տուժող է ճանաչվել 50 քաղաքացի

Img default alt hy

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած փլուզման առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է ավելի քան 90 անձ, այդ թվում՝ ՔՏՀԱ ՏՄ աշխատակիցներ, «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

Քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվածների թվում ինչպես դեպքի վայրում մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիներ, այնպես էլ գույքային վնաս կրած՝ առերևտրային գործունեությամբ զբաղվող տաղավարների սեփականատերեր են։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյունի հետևանքով 72 քաղաքացի ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, որոնցից 16-ը մահացել են 32 քաղաքացի կրել է գույքային վնաս, սակայն այս պահի դրությամբ տուժող է ճանաչվել 50 քաղաքացի։

Մեղադրյալներ չկան։

Քրեական վարույթի շրջանակներում նշանակվել է դիակի դատաբժշկական և համալիր փորձաքննություններ։