Լրահոս
Հայաստան
21:30
21.08.22
79

«Սուրմալու»-ի պայթյունի զոհերի հոգիների համար հոգեհանգստյան կարգ՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության թեմերի բոլոր եկեղեցիներում

Img default alt hy

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության թեմերի բոլոր եկեղեցիներում կատարվել է  հոգեհանգստյան կարգ՝ «Սուրմալու»-ի պայթյունի զոհերի հոգիների համար։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Կիրակի, 21 Օգոստոս 2022-ին, հովանաւորութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին, Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին և Պիքֆայայի Ս. Աստուածածին Վանքի մատրան մէջ  կատարուեցաւ հոգեհանգստեան կարգ՝ Երևանի «Սուրմալու» առևտրական կեդրոնին մէջ տեղի ունեցած պայթումին հետևանքով ինկած զոհերու հոգիներուն համար։

Յայտնենք, որ Նորին Ս. Օծութեան Հայրապետական տնօրինումով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան բոլոր թեմերու եկեղեցիներուն մէջ ևս այսօր կատարուեցաւ հոգեհանգիստ, ի խաղաղութիւն պայթումին հետևանքով իրենց մահկանացուն կնքած հայորդիներու հոգիներուն։

Յիշենք, որ Վեհափառ հայրապետը պայթումէն անմիջապէս ետք, իր դիմատետրի էջին մէջ, հետևեալ ցաւակցական և զօրակցական գրառումը կատարած էր. «Խոր մտահոգութեամբ և ցաւով ականատես եղայ Երևանի ''Սուրմալու'' առևտուրի կեդրոնին մէջ տեղի ունեցած պայթումին։ Կը ցաւակցիմ Հայաստանի մեր ժողովուրդի զաւակներուն։ Թող Աստուած զոհերուն հոգիները լուսաւորէ, մխիթարութիւն պարգևէ անոնց ընտանիքներուն և շուտափոյթ ապաքինում՝ վիրաւորներուն։ Աստուած ամուր ու հաստատ պահէ մեր Հայրենիքը և հեռու՝ ամէն տեսակ չարէ ու չարիքէ»։

Այս առիթով, Վեհափառ Հայրապետը, Կիլիկեան Միաբանութիւնը և մեր Ս. Աթոռին բոլոր թեմերը անգամ մը ևս իրենց բարոյական զօրակցութիւնը և խոր ցաւակցութիւնը կը յայտնեն զոհերու ընտանիքներուն, ինչպէս նաև վիրաւորներուն կը մաղթեն շուտափոյթ ապաքինում»,- ասվում է հաղորդագրության մեջ։