Լրահոս
Հայաստան
12:41
11.01.22
107

Սուրեն Պապիկյանը կադրային ջարդ չի սկսել․ փոխնախարար

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կադրային ջարդ չի սկսել: Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:

«Ընդհանրապես բոլոր պետական մարմիններում, երբ տեղի է ունենում ղեկավարի փոփոխություն, տեղի են ունենում նաև որոշակի կադրային փոփոխություններ: Եթե լրատվությանը հետևենք, ապա լուրջ կադրային ջարդ է տեղի ունենում, բայց իրականում որևէ խնդիր չկա և ջարդ անվանել չի կարելի, երբ մի քանի փոփոխություններ են տեղի ունեցել»,- ասել նա: