Լրահոս
13:37
24.08.22
101

Սուրբ Շողակաթի վանք կբերվի Սուրբ Հովհաննեսի Ավետարանը

Img default alt hy

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Սուրբ Հովհաննու Կարապետի և Հոբ Արդարի հիշատակության օրվա առիթով Սուրբ Շողակաթ վանքում կմատուցվի Սուրբ Պատարագ։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Արդեն մի քանի տարի է, ինչ այդ սրբերի տոնին Երևանի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից Իրանի Փերիա գավառի Սանգիբարան գյուղից Հայաստան ներգաղթած բնակիչների փափագով Սուրբ Շողակաթի վանք է բերվում վերոհիշյալ գյուղի Սուրբ Հովհաննեսի Ավետարանը։