Լրահոս
Հասարակական
10:00
06.01.23
115

Սուրբ ծննդյան օրը կաշխատեն հետևյալ արգելոցները և արգելոց-թանգարանները․ ԿԳՄՍՆ

Img default alt hy

Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնին՝ հունվարի 6-ին, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ «Գառնի», «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանները, ինչպես նաև «Լոռի բերդ» «քաղաքատեղի» և «Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոցները բաց են, սիրով սպասում ենք։

Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան․

Հունվարի 6-ին՝ ժամը 10։00-22։00

«Լոռի բերդ» «քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց․

Հունվարի 6-ին՝ ժամը 10։00-18։00

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան․

Հունվարի 6-ին՝ ժամը 10։00-18։00

«Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոց

Հունվարի 6-ին՝ ժամը 10։00-18։00