Լրահոս
Հասարակական
18:06
14.01.22
131

Սոս Ավետիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Իսպանիայի թագավորին

Img default alt hy

Իսպանիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Սոս Ավետիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Իսպանիայի թագավոր Ֆելիպե 6-րդին։

Հանդիսավոր արարողությունից հետո առանձնազրույցի ժամանակ դեսպան Ավետիսյանն ու Իսպանիայի թագավորն անդրադարձել են հայ-իսպանական երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակին, կարևորել դրանց հետագա զարգացումը, ինչպես նաև՝ բարձր գնահատել Իսպանիայում բնակվող հայ համայնքի դերը երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերն ամրապնդելու գործում։