Լրահոս
Միջազգային
12:15
21.08.22
106

Սոմալիում ոչնչացվել են հյուրանոցը պաշարած գրոհայինները. ԶԼՄ-ներ

Img default alt hy

Սոմալիի ուժերը ոչնչացրել են «Աշ Շաբաբ»-ի գրոհայիններին, որոնք պաշարել էին երկրի մայրաքաղաք Մոգադիշոյում գտնվող հյուրանոցը, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է France Presse գործակալությունը։

«Անվտանգության ուժերը դադարեցրել են պաշարումը, զինյալները մեռած են, վերջին մեկ ժամվա ընթացքում մենք շենքից ոչ մի կրակոց չենք լսել»,- մեջբերում է գործակալությունը հրամանատարի խոսքերը։

Ավելի վաղ Somali Guardian-ը հայտնել էր, որ Սոմալիի Hayat հյուրանոցի վրա «Ալ-Շաբաբ»-ի գրոհայինների հարձակման զոհերի թիվը հասել է 40-ի, ավելի քան 70-ը վիրավորվել է։