Լրահոս
Իրավական
19:38
07.04.25
280

Սկանդալային բացահայտում է անում hայ ծերունուն գլխատած ադրբեջանցին. հայցերի հետքաշումն սկսվե՞լ է

 

Ի վերջո, Հայաստանը դադարեցրե՞լ է միջպետական հետախուզումը Արցախում հայ ծերունուն սպանած ադրբեջանցի բլոգեր Քյամիլ Զեյնալիի դեմ: Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել են տեղեկությունը, որը ինքը՝ Զեյնալին, էր հայտնել «Պատմության մեջ մի օր» հաղորդման եթերում: Նա նաև պնդել էր, թե Հայաստանը իրենից բացի էլի մի քանի մարդու նկատմամբ է դադարեցրել հետախուզումը: «Հայլուր»-ի հարցմանն ի պատասխան՝ Հայաստանի Քննչական կոմիտեն ասել է, որ մեկնաբանություն չունի, Ներքին գործերի նախարարությունն էլ գրավոր հարցում է խնդրել: