Լրահոս
Հասարակական
19:06
29.10.25
148

Սկանդալ՝ Շենգավիթի մանկապարտեզում. երեխաներին սոված թողնող նախկին տնօրենը վերադառնում է

270 երեխա կարող է մանկապարտեզ չհաճախել, եթե նախկին տնօրենը վերադառնա իր պաշտոնին: «Հայլուր»-ի հետ զրույցում հայտարարել են ծնողները: Նրանք փաստեր ունեն, որ նախկին տնօրեն Ռուզաննա Դանիելյանը հինգ տարի շարունակ յուրացրել է երեխաների բաժին սննդի մի մասը, կեղծ հաստիքներ ձևակերպել ու հափշտակել փողերը: Մանկապարտեզի նկուղը սննդամթերքով լցված է եղել, բայց երեխաները սոված են գնացել տուն: «Հայլուր»ը փորձել է կապ հաստատել նախկին տնօրենի հետ, բայց որևէ կերպ դա չի հաջողվել: