Լրահոս
Հասարակական
19:15
10.04.23
119

Սիսիանում ադրբեջանցիներից մեկը դանակով մտել է հայի տուն. նրան բռնել են, մյուսին փնտրում են

Սիսիանում  ահ ու  սարսափ տարածած երկու ադրբեջանցիներից մեկին դեռ չեն հայտնաբերել Հայաստանի իրավապահները: Մյուս ադրբեջանցին, որ  թշնամու  բանակի հայախոս զինծառայող է, կիրակի ուշ երեկոյան մտել է Բնունիս գյուղի բնակչի տուն: 

Ըստ որոշ տեղեկությունների՝ նա տանտերերի հետ  հանգիստ ճաշել է ու ծլկել: Լուրեր կան նաև, որ ադրբեջանցին զինվորական հագուստով  ու դիմակով է եղել և տանտիրուհին դուռը նրա առաջ բացելուց անմիջապես հետո փակել է: Ենթադրյալ դիվերսանտին բռնել են Սիսիանի Աշոտավան գյուղի բնակիչները և ոստիկանություն կանչել: Ադրբեջանցին եղել է քաղաքացիական հագուստով ու դանակներ է ունեցել: Ադրբեջանը Հայաստանի խորքը  ներթափանցած իր զինծառայողներին «մոլորված» է անվանում: