Լրահոս
Միջազգային
16:48
05.02.25
193

Սիրիան՝ Էրդողանի ձեռքերում. Անկարան ու Դամասկոսը ռազմական դաշինք են ստեղծում

 

Թուրքիայի օգնությամբ Սիրիայում Ասադի ռեժիմը տապալած ու իշխանության եկած Ահմեդ Ալ-Շարաան Թուրքիայի նախագահի ինքնաթիռով հասել է Անկարա: Պաշտոնապես չի հայտարարվում, բայց թուրքական ու ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Սիրիան ու Թուրքիան պայմանավորվել են պաշտպանական դաշինք ստեղծել: Անկարան Սիրիայում, հավանաբար, Բադիա կոչվող տեղանքում ռազմական 2 ավիաբազա կտեղակայի: Թուրքիան Սիրիայի օդային տարածքը ռազմական նպատակներով օգտագործելու իրավունք կստանա: Ալ-Շարաան Էրդողանին պատասխան այցով Սիրիա է հրավիրել: