Լրահոս
Միջազգային
14:48
15.04.23
107

Սինձո Աբեի սպանությունից մեկ տարի անց մահափորձ է եղել Ճապոնիայի նոր վարչապետի նկատմամբ

Սինձո Աբեի սպանությունից մոտ 1 տարի անց Ճապոնայում մահափորձ է եղել նրանից հետո վարչապետ դարձած Ֆումիո Կիսիդայի նկատմամբ: Վակայամա քաղաքում Կիսիդայի ուղղությամբ ծխային ռումբ են նետել, երբ նա պատրաստվելիս է եղել հանրային ելույթի: Վարչապետն ու ներկաները չեն տուժել: Ճապոնական լրավտամիջոցներին ականատեսները պատմել են, որ մի երիտասարդ «գլանաձև սև առարկա» է նետել վարչապետի ուղղությամբ, մի քանի վայրկյան հետո պայթյունի ձայն է լսվել: Նախատեսված միջոցառումը հետաձգվել է: