Լրահոս
Միջազգային
17:30
08.08.25
130

Չինաստանն ուրախ է, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն պահպանում են կապերը. Սի Ծինփին

Img default alt hy

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում բարձր են գնահատել երկու երկրի միջև ռազմավարական փոխգործակցության մակարդակը: Այս մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

«Երկու երկրի ղեկավարները բարձր են գնահատել Չինաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական վստահության և ռազմավարական փոխգործակցության բարձր մակարդակը, միաձայն համաձայնել են համատեղ առաջ մղել երկու երկրի միջև հարաբերությունները դեպի ավելի մեծ զարգացում», - հաղորդել է լրատվամիջոցը։

Սի Ծինփինը հայտարարել է, որ  Չինաստանն ուրախ է, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պահպանում են կապերը և բարելավում հարաբերությունները: 

Չինաստանի նախագահը ներկայացրել է չինական կողմի սկզբունքային դիրքորոշումը և ընդգծել, որ բարդ խնդիրները չունեն պարզ լուծումներ: 

«Անկախ իրադրության փոփոխություններից՝ Չինաստանը կպահպանի հետևողական դիրքորոշումը և համառորեն կնպաստի հաշտեցմանն ու բանակցություններին», - մեջբերել է Սի Ծինփինի խոսքը Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը: