Լրահոս
Միջազգային
00:40
20.02.22
791

Շտապ․ Դոնբասում կրակել են պատգամավորների, լրագրողների և Ուկրաինայի ՆԳ նախարարի վրա

Img default alt hy

Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին, մի խումբ պատգամավորներ, ինչպես նաև արտասահմանյան լրատվամիջոցների լրագրողներ Նովոլուգանսկոյե շրջանի մոտակայքում կրակոցների են ենթարկվել, Facebook-ում հայտնել է ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն։

Նրա խոսքով՝ գնդակոծությունն իրականացվել է ականանետերից։ Ոչ ոք․ բարեբախտաբար, չի տուժել։

Լրագրողների թվում են եղել հեղինակավոր CNN-ի, Fox News-ի, Washington Post-ի, New York Times-ի և այլ լրատվամիջոցների աշխատակիցներ։

Հայտնի է, որ խումբը ժամանել էր ուկրաինացի զինվորականների դիրքերը դիտելու համար։