Լրահոս
Քաղաքական
20:10
05.01.23
86

Շրջափակման իրական պատճառն է նշել Փաշինյանը

«Ադրբեջանը գործողություններ չի ձեռնարկում հարցը կարգավորելու ուղղությամբ, իսկ միջանցքի փակ լինելու իրական պատճառն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը շարունակում են ապրել իրենց հայրենիքում»,- այսօր կառավարության մեկ ժամանոց նիստի ընթացքում արդեն 25 օր շրջափակված Արցախի մասին կարճ խոսել է Հայաստանի վարչապետը:

Նա նորից հիշեցրել է՝ առարկայական քայլեր են ակնկալում միջազգային հանրությունից, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունից: