Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:48
25.05.23
64

Շոյգուն կարևոր է համարում Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ համատեղ միջոցառումներին

Ռուսաստանի պաշտպանության նախարարը Մինսկում՝ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին կարևորել է հայկական կողմի մասնակցությունը կազմակերպության օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումներին։ 

«Հայաստանը մեր կազմակերպության անդամ է, մեր դաշնակիցը: Մենք հետաքրքրված ենք խաղաղության հաստատմամբ և անում ենք հնարավորը՝ Անդրկովկասում իրավիճակը կայունացնելու համար, բայց միևնույն ժամանակ կարևոր է հայկական կողմի մասնակցությունը օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցնառումներին»,- ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը՝ ըստ էության, ակնարկելով այն, որ Հայաստանը վերջին շրջանում հրաժարվում է մասնակցել կամ ընդունել ՀԱՊԿ զորախաղերը: