Լրահոս
Հասարակական
19:38
22.02.22
183

Շուշիից ու Հադրութից տեղահանված, 44-օրյա պատերազմում զոհվածների 260 ընտանիք սեփական բնակարան կունենա

Img default alt hy

Ստեփանակերտի Թումանյան փողոցում «Հայաստան» հիմնադրամի կառուցած բնակելի համալիրը պատրաստ սպասում է իր հասցեատերերին: Այս մասին հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից: 

Շուշիից ու Հադրութից տեղահանված, ինչպես նաև 44-օրյա պատերազմում զոհվածների 260 ընտանիք այսուհետ կունենա սեփական բնակարանը: 

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 2021 թվականի ավարտին աջակցություն է ստացել 100 ընտանիք:

Բնակարաններով են ապահովվում զոհված զինծառայողների, տեղահանված, բազմազավակ և առաջին խմբի անժամկետ հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքները: