Լրահոս
Արցախ
23:07
25.04.23
214

Շուշիի մոտ ռուսները փակել են ադրբեջանցիների ճանապարհը դեպի նոր անցակետ. Բաքվի լկտիության պատճառը

Ռուս խաղաղապահները Հակարիի կամրջի խնդրի կարգավորման ուղղությամբ քայլեր կատարում են: Հայտնել է Արցախի նախագահի մամուլի քարտուղարը: Ադրբեջանական տելեգրամ ալիքներում շրջանառվող տեսանյութի համաձայն՝ ռուսական զրահամեքենան Շուշիի տակ փակել է այն ճանապարհը, որտեղով ադրբեջանցիները կարող են հասնել իրենց դրած նոր անցակետ: Հայաստանի իշխանությունը անվրդով միայն արձանագրում է, որ անցակետը հայտնվել է ռուսների պատասխանատվության գոտում ու պաշարված արցախցիներին խորհուրդ է տալիս՝ այդ պայմաններում էլ կարողնալ ապրել և մտածել ազատագրվելու մասին, որովհետև «երբ չկա հասկացվածություն, բաց ճանապարհները մի օր փակվում են»: