Լրահոս
Աշխարհ
22:15
21.08.22
135

Շոլցն իրեն հարուստ մարդ է համարում

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ իրեն հարուստ մարդ է համարում։

«Դուք հարու՞ստ եք»,- բաց դռների օրվա շրջանակներում կանցլերի և քաղաքացիների զրույցի ժամանակ հարց է ուղղել փոքրիկ տղան:

«Իմանալով, թե քաղաքացիների մեծ մասը որքան է վաստակում՝ կարելի է միայն այո պատասխանել»,- ժպտալով ասել է կանցլերը։

Նախարարություններում և գերատեսչություններում բաց դռների օր է անցկացվում ամեն տարի, սակայն համավարակի պատճառով վերջին անգամ նման միջոցառում անցկացվել է 2019 թվականին։ Սա առաջին անգամն է Շոլցի և նրա կառավարության համար։