Լրահոս
Քաղաքական
22:51
05.02.25
194

Շիշն է շարում թիմակիցներին ՔՊ-ական Հայկ Սարգսյանը և առաջ բրդում բուքմեյքերին շատ հարկելու նախագիծը

 

Հայտարարագրումից հետո չհարկվող եկամուտ է համարվելու օնլայն-խաղաղատներից շահած գումարը: Շահումների վիճակագրություն չկա, կա պարտված գումարների սարսափելի մի թիվ, որը ըստ վերլուծաբանների` սպառնալիք է Հայաստանի պես աղքատ երկրի համար: ՔՊ-ականների օրոք ծաղկող օնլայն խաղադրույքների պատկերն, իսկապե՞ս անհանգստացնում է իշխանականներին: Այդ թեմայով այսօր փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել ՔՊ-ական պատգամավորները: