Լրահոս
Հասարակական
11:54
02.02.25
577

Շիրակի մարզում թալանել են «Արթիկի գլխավոր պանրագործարանը»՝ պատճառելով խոշոր չափի նյութական վնաս

Img default alt hy

Հունվարի 28-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արթիկի բաժին է դիմել Շիրակի մարզի բնակիչ 78-ամյա Գևորգ Ավդալյանը և հայտնել, որ Արթիկի պանրագործարանից գողություն է տեղի ունեցել։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ հունվարի 26-ից մինչև հունվարի 28-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Արթիկ քաղաքի Գործարանային փողոցի 4-րդ հասցեում գտնվող չշահագործվող «Արթիկի գլխավոր պանրագործարան» ԲԲԸ-ի շենքի պատուհանի ճաղավանդակը պոկելու, այնուհետև մուտքի դռան փականը կոտրելու միջոցով, մուտք է գործել այնտեղ և գողացել թթվասեր լցնող 2 հաստոցների մեխանիզմներ՝ իրենց էլեկտրական շարժիչներով, շշալցնող 2 հաստոցների էլեկտրական շարժիչներ՝ 2 փոխարկիչներով (ռեդուկտոր), շիշ լվացնող հաստոցի 3 հատ էլեկտրական շարժիչ, բեռ տեղափոխող հաստոցի մեկ փոխարկիչ և կարագ պատրաստելու հաստոցի էլեկտրական մեկ շարժիչ՝ պատճառելով մոտ 2.000.000 դրամի նյութական վնաս: