Լրահոս
Հասարակական
13:00
31.10.24
134

Շղթայական ավտովթար՝ Երևանում․ կան տուժածներ

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:20-ի սահմաններում Վաղարշյան փողոցում «Opel» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտւց, բախվել կայանված «Nissan» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել է «Infiniti» մակնիշի ավտոմեքենային, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել է կայանված «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պատին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:

Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ուիգմոր քլինիք» բժշկական կենտրոն:  

Փրկարարները վիրավորներից 2-ին դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենաներին, բժիշկներն էլ վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:  

Հրշեջ-փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու փակել 2-ի գազաբալոններն ու տեղում իրականացրել հերթապահություն:  

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ է պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: