Լրահոս
Իրավական
23:47
18.05.23
183

Շենգավիթի դատարանի բակում մեծ թվով ոստիկանական ուժեր են կենտրոնացված. իրավիճակը երբեմն լարվում է

Img default alt hy

Այս պահին առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում  ընթանում է 44-օրյա պատերազմում  զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի ձերբակալման բողոքարկման քննությունը: Բողոքը քննում է դատավոր Ժորա Չիչոյանը:

Դատարանի բակում մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել՝ ի աջակցություն զոհվածի մոր:

Նշենք, որ Գայանեն առողջական խնդիրներ ունի, այսօր առավոտյան նա հացադուլ էր հայտարարել:

Գայանե Մարտիրոսյանի և Աշոտ Փաշինյանի առերեսումն ավարտվել է քիչ առաջ:

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 17-ին, վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան:

Աշոտ Փաշինյանը դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել: Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։

Նշենք, որ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ Գայանե Մարտիրոսյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով և ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Առավոտյան հայտնի դարձավ, որ Գայանե Հակոբյանը «Էրեբունի» ԲԿ–ից տեղափոխվել է ձերբակալվածներին պահելու վայր։