Լրահոս
Սպորտ
16:20
25.08.22
122

Շախմատի ԵԱ-ի կանանց անհատական առաջնության 5-րդ տուրում ունենք 3 հաղթող

Img default alt hy

Հայաստանը ներկայացնող շախմատիստուհիները շարունակում են մասնակցությունը Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պրահայում ընթացող Եվրոպայի առաջնության 5-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Էլինա Դանիելյանը և Սուսաննա Գաբոյանը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի, իսկ Մարիա Գևորգյանը, Աննա Սարգսյանը և Լիլիթ Մկրտչյանը հաղթանակներ տարան: Մարիամ Մկրտչյանը պարտվեց:

Այժմ էլինա Դանիելյանը, Մարիա Գևորգյանը և Լիլիթ Մկրտչյանն ունեն 4-ական միավոր և առաջատարից ետ են մնում կես միավորով: