Լրահոս
Հասարակական
12:40
21.08.22
137

Սևքար գյուղում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Img default alt hy

Օգոստոսի 21-ին՝ ժամը 09։04-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևքար գյուղում այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սևքար գյուղի 19-րդ փողոցում այրվում են անասնագոմի տանիքը (մոտ 30 քմ) և կուտակած անասնակեր՝ 3 տոննա։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։52-ին։