Լրահոս
Տնտեսական
20:00
22.05.23
148

Սևանա լճի մակարդակը մայիսի 15-21-ը բարձրացել է 2սմ-ով

Img default alt hy

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մայիսի 15-21-ը:

Սևանա լճի մակարդակը մայիսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել` 1900.45մ (21.05.23թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 17սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 17սմ-ով։

Ոռոգման նպատակով մայիսի 14-ից սկսած Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը մայիսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 12.868մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի ծավալը՝ մայիսի 14-ից մայիսի 21-ը ներառյալ՝ 13.682մլն. մ³:

Արփա-Սևան ջրատարով մայիսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 6.234մլն. մ³, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից մայիսի 21-ը ներառյալ՝ 48.797մլն. մ³:

Возможно, это графический образ (текст)

Возможно, это изображение текст

Возможно, это графический образ (текст)