Լրահոս
Հասարակական
20:48
20.09.24
221

Սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 10-ը որոշակի ժամերի Թամրուչի փողոցը փակ է լինելու

Img default alt hy

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 20-ից մինչև հոկտեմբերի 10-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն փակ է լինելու Թամրուչի փողոցը՝ Թամրուչի փողոց - Վախթանգովի փողոցի խաչմերուկից մինչև Թամրուչի փողոց - Ն. Սաֆարյան փողոցի խաչմերուկ եղած ճանապարհահատվածը։

Աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով խնդրում ենք տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: