Լրահոս
Աշխարհ
11:22
26.05.22
123

Սենեգալի հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով 11 նորածին է մահացել

Img default alt hy

Սենեգալի Տիվաուան քաղաքի հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով 11 նորածին է  մահացել: Այս մասին հայտնել Է BFM TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի նախագահ Մակի Սալին։

«Ցավով և սարսափով իմացա հիվանդանոցի նեոնատոլոգիայի բաժանմունքում բռնկված հրդեհի հետևանքով 11 նորածինների մահվան մասին»,- գրել է նա Twitter-ի իր էջում:

Երկրի ղեկավարը ցավակցություն է հայտնել զոհված երեխաների ընտանիքներին:

Տիվաուանի քաղաքապետ Դեմբա Դիոպը հայտնել է, որ երեք նորածնի կյանք հաջողվել է փրկվել։ Քաղաքապետը նշել է, որ հրդեհի պատճառը կարճ միացումն է եղել։