Լրահոս
Հայաստան
21:24
14.01.22
178

«ՍԱՍ» սուպերմարկետի 2 աշխատակից կասկածվում է խանութից խմիչք գողացողին ծեծելու մեջ

Img default alt hy

«SHAMSHYAN.com»-ը հայտնում է, որ հունվարի 11-ին Երևանի 43-ամյա բնակիչ Աշոտ Վ․-ն ոստիկանություն ահազանգել է և հայտնել, որ ժամը 17։50-ի սահմաններում Երևանի Երվանդ Քոչար փողոցում գործող «ՍԱՍ» սուպերմարկետի անվտանգության պետն ու մեկ այլ անվտանգության աշխատակից իրեն ծեծի են ենթարկել, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն են բերման ենթարկվել Երևանի բնակիչ, 24-ամյա Նարեկ Խ-ն, իսկ հետո բացատրական աշխատանքների շնորհիվ ոստիկանության կենտրոնական բաժին է ներկայացել Երևանի բնակիչ՝ 29-ամյա Միշա Շ․-ն։  

Շամշյանի տեղեկություններով՝ Միշա Շ․-ն հայտնել է, որ աշխատում է Ե. Քոչար փողոցում գործող «ՍԱՍ» սուպերմարկետում՝ անվտանգության պետ, իսկ Նարեկ Խ․-ն՝ անվտանգության աշխատակից, իսկ Աշոտ Վ․-ին նրանք ծեծի են ենթարկել այն բանի համար, երբ իմացել են, որ նա խանութից խմիչք է գողացել։