Լրահոս
Սպորտ
21:30
20.02.22
286

Սարգիս Ադամյանի գոլն օգնեց Բրյուգեին՝ տանելու հերթական հաղթանակը

Img default alt hy

Բելգիայի առաջնության 28-րդ տուրում «Բրյուգեն» մրցակցի հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց «Էյպենին»։  

Ինչպես հայտնում է Armsport.am-ը, Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը 73-րդ րոպեին հյուրերի կազմում մտավ փոխարինման և հիմնական ժամանակի վերջին րոպեին խփեց «Բրյուգեի» երրորդ գոլը։ Սա Ադամյանի առաջին գոլն էր բելգիական ակումբում։  

«Բրյուգեն» վաստակեց 54 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ «Էյպենը» 27 միավորով 15-րդ տեղում է։