Լրահոս
Աշխարհ
22:40
03.01.23
123

Սառած ջուրը նետվող մարդիկ ու բողոքի ակցիաներ. Ամանորը՝ աշխարհում

Ամանորը պատերազմում դիմավորած Ռուսաստանի կենտրոնական՝ Կարմիր հրապարակում, այս տարի, ի տարբերություն՝ նախորդների, շքեղ հրավառություն չի եղել, քաղաքացիների համար փակ են եղել կենտրոնական մի շարք փողոցներ:

2023-ը աշխարհը դիմավորել է առանց դիմակների, քովիդ-դիմակների: Նախորդ երկու տարիներին կորոնա-սահմանափակումների պատճառով չէր թույլատրվում հավաքվել դրսում կամ մեծ միջոցառումներ կազմակերպել: Իսկ այս տարի Ավստրալիայում, օրինակ, որտեղ 2023-ը մի քանի ժամ ավելի շուտ է հասել, քան մեզ մոտ, 1 մլն մարդ է հավաքվել Սիդնեյի շքեղ հրավառությունը դիտելու: