Լրահոս
Աշխարհ
14:15
22.08.22
134

Սան Ֆրանցիսկոյի շոկոլադի խանութն աշխատակիցներին քունգ-ֆու կսովորեցնի

Img default alt hy

Սան Ֆրանցիսկոյի Չայնաթաունում գտնվող շոկոլադի խանութն ու սրճարանն աշխատակիցներին կսովորեցնի քունգ ֆու, որպեսզի պատրաստ լինեն դիմակայել գողության կամ կողոպուտի: «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 21-ին հայտնել է FoxNews-ը: Jade Chocolates Teahouse and Café-ի սեփականատեր Մինդի Ֆոնգը պատմել է, որ մարտի վերջին որոշել է աշխատակիցների համար քունգ ֆուի դասեր անցկացնել այն բանից հետո, երբ տարածքում գողության մի քանի դեպքեր են տեղի ունեցել:

Հեռուստաալիքը, վկայակոչելով քաղաքային ոստիկանության տվյալները, հայտնում է, որ ասիական ծագում ունեցող անձանց նկատմամբ ատելության հողի վրա հանցագործությունները 2021 թվականին Սան Ֆրանցիսկոյում աճել են 567%-ով։ Այս տարի Չայնաթաունում ավելի քիչ միջադեպեր են գրանցվել, սակայն հանցագործությունը դեռևս հիմնական խնդիր է բնակիչների և գործարարների համար:

«Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի մեր աշխատակիցներն իրենց ապահով զգան և կարողանան հակահարված տալ, որպեսզի նրանք կարողանան ապրել խաղաղության մեջ՝ առանց վախի», – ասել է  սեփականատերը:

Ինչպես հեռուստաալիքին ասել է հաստատության սեփականատերը, նա հույս ունի, որ աշխատակիցները երբեք չեն հայտնվի այնպիսի վիճակում, որ ստիպված լինեն ինքնապաշտպանություն կիրառել: Սակայն Ֆոնգն ընդգծել է, որ եթե այդ օրը գա, նրանք պատրաստ կլինեն։