Լրահոս
Սպորտ
10:52
13.10.22
78

Սամուել Սևյանն ԱՄՆ առաջնությունում կիսում է 3-6-րդ հորիզոնականները

Img default alt hy

Ամերիկյան Սենթ-Լուիս քաղաքում շարունակվում է ԱՄՆ շախմատի առաջնությունը, որին մասնակցում են նաև Լևոն Արոնյանը և Սամուել Սևյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ամերիկյան առաջնությունում կայացել են 6-րդ տուրի պարտիաները: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքի է ավարտել պարտիան` մրցելով Քրիստոֆեր Վուջինի հետ, իսկ Սամուել Սևյանը կիսել է միավորը Սեմ Շանկլանդի հետ:

7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը շարունակում է մնալ Ֆաբիանու Կարուանան 5,5 միավորով: Սամուել Սևյանը 4 միավորով կիսում է

3-6-րդ հորիզոնականները: Լևոն Արոնյանը 12-րդն է:

ԱՄՆ շախմատի առաջնությանը մասնակցում է 14 շախմատիստ: Այն մեկնարկել է հոկտեմբերի 5-ին և կեզրափակվի հոկտեմբերի 20-ին: Առաջնությունն ունի 13 տուր: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 262 հազար ԱՄՆ դոլար: Հաղթողը կստանա 60 հազար դոլար: