Լրահոս
Հասարակական
17:21
29.10.25
154

Սահմռկեցուցիչ սպանությունից հետո՝ դանակահարություն դատարանում. նոր մանրամասներ` Վանաձորի վենդետայից

Վանաձորի դատարանում եղբոր սպանության վրեժը լուծել փորձած երիտասարդին դեռ չեն գտել իրավապահները: Նա դատարանում կասկածյալներից մեկին դանակով վիրավորելուց հետո փախել է: Վիրավորված Էրիկի տատը «Հայլուր»-ի հետ զրույցում պնդել է, թե իր թոռը կապ չունի ստեփանավանցի Հայկի սպանության հետ. նա ընդամենը ընկերների մեքենայում տեսել է սպանված տղայի դին: