Լրահոս
Հասարակական
00:25
06.04.25
7 414

Սահմանին մեկ ժամից ավելի է ինտենսիվ հրաձգություն է

Img default alt hy

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Հուսով եմ ՊՆ-ն շատ արագ տեղեկություն կտա Ադրբեջանի կողմից սահմանին արդեն մեկ ժամից ավել շարունակվող ինտենսիվ հրաձգության մասին, որը, վստահ եմ, շատ լավ լսում են նաև ԵՄ դիտորդները»։

Նշենք` «Հրապարակ»-ի տեղեկություններով կրակոցներ են Խոզնավար, Խնածախ, Արավուս գյուղերի ուղղությամբ։

Ապրիլի 5-ի ցերեկը Խնածախի վարչական ղեկավարը Hraparak.am-ին հաստատել էր կրակոցի մասին լուրերը։