Լրահոս
Քաղաքական
13:14
25.08.22
98

Սահմանազատման հարցով Երևանի և Բաքվի հանձնաժողովների նիստը տեղի կունենա Մոսկվայում

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտնել էր, որ մինչև այս ամսվա վերջ բարձր մակարդակով հանդիպում է նախապատրաստվում Դաշնության մայրաքաղաքում և փորձագիտական հանրությունը ենթադրում էր, որ խոսքը Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին է:

Փոխարենը Մոսկվայում օգոստոսի 30-ին կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած հանձնաժողովները, որոնք զբաղվում են հայ-ադրբեջանական սահմանի զատմամբ ու գծմամբ: