Լրահոս
Իրավական
22:40
18.10.22
176

«Սա ինձ լռեցնելու փորձ է». փաստաբան Էրիկ Ալեքսանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում

Դեռ հայտնի չէ, թե այսօր որ ժամին է հրապարակվելու փաստաբան Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը:

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ:

Փաստաբանի գործը առնչվում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի հետ, որին ևս կալանավորելու միջնորդություն է ներկայացվել:

Ի դեպ, մամուլը գրում է, որ առաջիկայում աղմկահարույց ձերբակալություններ են սպասվում, քանի որ իրավապահ համակարգում ակտիվություն է նկատվում: