Լրահոս
Սպորտ
18:53
25.03.23
136

Սա ֆուտբոլային ճակատամարտ է թշնամու հետ. երկրպագուների տրամադրությունները խաղից առաջ

2.5 ժամից կսկսվի մեր ֆուտբոլային հավաքականի ամենաքաղաքական հանդիպումը Թուրքիայի ընտրանու հետ: Չնայած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն ու մեր թիմի նորանշանակ մարզիչը մեծ հույս ունեին, որ խաղը ապաքաղաքական կլինի՝ մեր հավաքականի 12-րդ խաղացողը՝ երկրպագուների բանակը, քաղաքական լիցքերով է շտապել Վազգեն Սարգսյանի անվան ստադիոն: Այնտեղ է նաև «Հայլուր»-ի նկարահանող խումբը: