Լրահոս
Հասարակական
15:42
14.10.24
316

«Սա ցնցում է ցնցումի հետևից»․ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի նոր տնօրեն են բերում

Img default alt hy

Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում ԱԱԾ աշխատակիցների գործողություներից ու անառակաբարո արարք կատարելու մեղադրանքով ֆիզիկայի ուսուցչին կալանավորելուց հետո կրքերը չեն հանդարտվում։

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, դպրոց են այցելել մի շարք ծնողներ, որոնք լսել են, որ տնիօրենին ուզում են փոխել, և եկել են իրենց բողոքը հայտնելու դրա դեմ: Այս որոշման դեմ են նաև ուսուցիչները:

Ռուսաց լեզվի ուսուցչուհի Իրինա Ոսկանյանը լրագրողների հետ զրույցում նշեց.

«Պատճառը, թե ինչու այսօր մեր տնօրեն Անահիտ Վլադիմիրովնան տնօրեն չի, բոլորդ գիտեք, որովհետև վարչական աշխատակազմի տարիքային խումբը սահմանափակում ունի: Հիմա լսել եմ, որ դպրոցին անծանոթ մեկին բերում են տնօրեն:

Մենք ունենք մեր թեկնածուն և չունենք օտար թեկնածուի կարիքը: Մեր թեկնածուն ամբողջովին համապատասխանում է բոլոր կետերին՝ ժամանակավոր պաշտոնակատար դառնալու համար: Ինչ՞ւ պետք է գա օտար մարդ, եթե մենք ունենք մեր թեկնածուն:

Սա ցնցում է  ցնցումի հետևից: Այն, ինչ կատարվեց հինգշաբթի օրը, դրանից մի քանի օր անց երկրորդ ցնցումն է։ Մի քիչ շատ է  էլի: Ես այս երկուսի միջև տրամաբանական կապ եմ տեսնում: Այդպես չի լինում, որ հինգշաբթի նման ձևով ներխուժեն դպրոց, ու անմիջապես լինի երկրորդ ցնցումը»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։