Լրահոս
Արցախ
17:27
23.08.22
152

Ռուսներն ասել են, որ Lաչինի միջանցքի այլընտրանքային երթուղու կարգավիճակը լինելու է նույնը

Լաչինի միջանցքն Ադրբեջանին հանձնելուց երկու օր առաջ Արցախի խորհրդարանի պատգամավորները հանդիպել են ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարության հետ։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ռուս բարձրաստիճան զինվորականները ասել են, որ Լաչինի միջանցքի այլընտրանք նոր երթուղու կարգավիճակը լինելու է նույնը և պահպանվելու են անվտանգության բոլոր բաղադրիչները՝ 5 կիլոմետրանոց անվտանգային գոտի, ռուս խաղաղապահների անցակետերի տեղակայում։