Լրահոս
Միջազգային
15:07
31.10.24
131

Ռուսների մասշտաբային գրոհը՝ Խարկովում և Ուկրաինայի ԱԹՍ-ներով հարձակումը՝ ՌԴ 8 շրջանների վրա

Ուկրաինացիները կամիկաձե անօդաչու թռչող սարքով հարվածներ են հասցրել Բերդյանսկի նավահանգստին: Այս մասին հայտնել է Զապորոժիեի՝ Ռուսաստանի նշանակած իշխանությունները: 3 մարդ է վիրավորվել: 

Ռուսական կողմը նշում է, որ Ուկրաինայի զինված ուժերը կիրառել են մեծ քանակությամբ վնասակար տարրերով արկեր: Բերդյանսկի դպրոցներն ու մանկապարտեզները այսօր չեն աշխատի։ Իշխանությունները բնակիչներին հորդորում են մնալ տանը, հայտնում է Զապորոժիեի շրջանի քաղաքապետարանը։