Լրահոս
Հայաստան
14:25
14.01.22
130

Ռուսաստանը ուզում է Հայաստանին և Թուրքիային օգնել ուղիղ երկխոսություն հաստատելու հարցում․ ՌԴ ԱԳՆ

Img default alt hy

Այսօր՝ հունվարի 14-ին, ասուլիսի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջիկա հանդիպումը, ասել է՝ Ռուսաստանի խնդիրն է աջակցել Երևանի և Անկարայի միջև ուղիղ երկխոսության հաստատմանը։ 

«Թուրքիան ու Հայաստանը նշանակել են իրենց հատուկ ներկայացուցիչներին, և Ռուսաստանն օգնել է հասնել այդ պայմանավորվածությանը։ Եվ մենք շատ ուրախ ենք, որ առաջին հանդիպումն անցկացվում է Մոսկվայում»,- նշել է Լավրովը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը ցանկանում է օգնել ուղիղ երկխոսություն հաստատելու հարցում։

Լավրովը հույս է հայտնել, որ այդ երկխոսությունը հաջողությամբ կպսակվի։