Լրահոս
Միջազգային
19:20
12.10.22
126

Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Հնդկական օվկիանոսում

Img default alt hy

Իրանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, հայտարարել է, որ մոտ ապագայում Հնդկական օվկիանոսի հյուսիսում Չինաստանի և Ռուսաստանի մասնակցությամբ համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացվեն։

«Կայուն անվտանգություն ստեղծելու և մարտունակությունը բարելավելու համար մենք շուտով համատեղ ռազմածովային զորավարժություններ կանցկացնենք Հնդկական օվկիանոսի հյուսիսում՝ Չինաստանի, Ռուսաստանի և այլ երկրների մասնակցությամբ», - մեջբերում է YJC-ն Իրանիի խոսքը։