Լրահոս
Միջազգային
23:50
18.10.24
313

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են արել «95-ը 95-ի դիմաց» բանաձևով

Img default alt hy

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիներ են փոխանակել «95-ը 95-ի դիմաց» բանաձևով, հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Այժմ ազատ արձակված ռուս զինվորականները գտնվում են Բելառուսում, այնտեղ նրանց օգնություն են ցուցաբերում բժիշկներն ու հոգեբանները։ 

Գերատեսչությունում հստակեցրել են, որ փոխանակման ժամանակ որպես միջնորդ հանդես է եկել Արաբական Միացյալ Էմիրությունները: Զինծառայողներին նախատեսվում է տեղափոխել Ռուսաստան, որտեղ նրանք բուժում և վերականգնում կանցնեն պաշտպանության նախարարության բուժհաստատություններում: Նրանց նաև հնարավորություն է ընձեռվել կապ հաստատել հարազատների հետ։ 

Վերջին անգամ Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիներ են փոխանակել սեպտեմբերի 14-ին: Ռուսաստան են վերադարձել 103 զինծառայող, որոնք գերեվարվել էին Կուրսկի մարզի սահմանամերձ շրջանում Ուկրաինայի զինված ուժերի ներխուժման ժամանակ։ Փոխարենը Ռուսաստանը նույնքան ռազմագերիներ է փոխանցել Ուկրաինայի զինված ուժերին։ Այսօր կողմերը փոխանակել են նաև զոհված զինվորականների մարմինները։